Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան դեմ է տրանսպորտի թանկացմանը։ «Աղջիկս օգտվում է տրանսպորտից, իսկ ես տաքսիով եմ երթևեկում և բնականաբար ավելորդ փող չունեմ անիմաստ հարստացողներին կրկին հարստացնելու համար։ Թեև ես չեմ կարող մասնակցել Free car—ին, քանի որ չունեմ անձնական մեքենա, բայց ինչ–որ կերպ անպայման կաջակցեմ ակտիվիստներին։ Ես շատ ողջունում եմ կոլեգաներիս քայլը և ես ևս այս անգամ կաջակցեմ իրենց»,–ասում է Դինա Ակոպովնան։