Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան այսօր նշում է ծննդյան օրը: Արդեն երկրորդ տարին է հաղորդավարուհին ծննդյան օրը անց է կացնում ԱՄՆ-ում:
Արդեն երկրորդ տարին է ծննդյան օրս համընկնում է իմ' ԱՄՆ-ում գտնվելու հետ: Այս տարի ևս այդպես ստացվեց, այժմ ես Լոս Անջելեսում եմ, և ընկերներիս հետ պատրաստվում եմ անց կացնել տոնս: Այսօրվա հյուրերի ցանկում լինելու են բոլոր այն մարդիկ, ովքեր կհիշեն ծննդյանս օրը և կվորոշեն շնորհավորել ինձ:
Ինձ համար նյութական նվերներն այնքան արժեք չունեն, որքան հոգևոր նվերները: Ինձ համար կարևոր է, որ այն մարդը ով ինձ շնորհավորում է հարգի ինձ որպես մարդ:
Այսօր բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել. ինձ շնորհավորել են բազմաթիվ պետական այրեր, վարչական շրջանների ղեկավարներ, երգիչներ և դերասաններ, բայց ամենակարևորը ընտանիքիս շնորհավորանքներն են:
Շատ տխուր եմ , որ հեռու եմ ընտանիքիցս: Աղջիկս Հայաստանում է: Ի դեպ այսօր նրա առաջին բեմելն է Համազգային թատրոնում, ցավոք ես ներկա չեմ նրա պրեմիերային, բայց հուսով եմ, որ կմասնակցեմ նրա հաջորդ ելույթին:
Ամբողջ կյանքիս ընթացքում շատ օրիգինալ նվերներ եմ ստացել, որևէ մեկը առանձնացնել չեմ կարող:
Այս անգամ ԱՄՆ եմ եկել հաղորդմանս շրջանակներում: «Լայմ zone from USA», որը ամսի 16-ից եթերում կլինի: Կազմակերպել են նոր տարվա հաղորդում, որի կազմակերպչական հարցերով ևս ես եմ զբաղվում: Հայաստան կվերադառնամ 10 օրից:
«Zham.am»-ը շնորհավորում է հաղորդավարուհուն' ցանկանում անձնական և գործնական վերելքներ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Դինայի' ԱՄՆ-ում արված նոր ֆոտոշարքը: