Այսօր հաղորդավարուհի Անի Դաշյանը նշում է ծննդյան 28 ամյակը: Նորաթուխ մայրիկը Life.panorama.am-ին պատմել է նոր կարգավիճակում ծննդյան օրը նշելու եւ տոնական օրվա այլ մանրամասների մասին:
Անիի խոսքով՝ ծննդյան օրը սկսվել է ճիշտ կեսգիշերին, բայց տոնական տրամադրությունը դեռ երեկվանից է իշխել տանը, քանի որ երեկ իր գեղեցիկ ընտանիքում նշում էին իրենց ամուսնության մեկ տարին ու նորածին որդու մեկ ամսականը.
«Ինչպես միշտ՝ ծննդյանս օրը սկսվեց կեսգիշերին. փչեցի մայրիկիս պատրաստած տորթի մոմերն ու գեղեցիկ նվերներ ստացա, իսկ մինչեւ 24:00-ն մենք նշում էինք մեր ամուսնության մեկ տարին ու փոքրիկիս մեկ ամսականը, այնպես որ կարելի է ասել՝ մեզ մոտ եռատոն էր: Իսկ այսօր՝ ծննդյանս օրը կնշենք նեղ ու ընտանեկան միջավայրում, քանի որ բալիկս նոր է ծնվել ու մեծ շուքով ծննդյան խնջույք կազմակերպել հնարավոր չէ»,- պատմեց օրվա հերոսուհին ու նշեց.
«Ամուսինս միշտ հաճելի ու պետքական նվերներ է ինձ մատուցում ու այս անգամ էլ բացառություն չէ: Միայն թե այս անգամ ոչ թե անակնկալ է լինելու, այլ ես անձամբ եմ ընտրել այն նվերները, որ կստանամ այսօր նրա կողմից»:
Շարունակությունը` այստեղ: