Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանը տոնում է ծննդյան օրը:
Հայկական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիսն այսօր դառնում 70 տարեկան: Իշտոյանը ծնվել է 1947 թվականին Գյումրիում: Սպորտի վարպետ է: ՍՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1968թվականից: 1971 թվականին ՍՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ ՍՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: 1971 եւ 1973 թվականներին ընդգրկվել է երկրի 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Հանդես է եկել ՍՍՀՄ երիտասարդական, օլիմպիական եւ ազգային հավաքականներում: Պարգեւատրվել է ՀՍՍՀ գերագույն պատվոգրով: Մասնակցել է 148 խաղի, խփել 27 գնդակ: 2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: