Մեթ Լոգրի անունով լեռնագնացը իր կարիերայի ընթացքում արդեն երկրորդ անգամ հաջողացրել է ֆիքսել «Բրոքենի ուրվականի»:
Բնության այս զարմանահրաշ երևույթը, որը նաև կոչում են «լեռնային ուրվական», նկատվում է բարձր լեռներում` մշուշի ժամանակ: Իրականում դիտորդը տեսնում է իր սեփական աղավաղված ստվերը:
Մեթը լեռնագնացությամբ է զբաղվում արդեն 10 տարի և ընդամենը երկու անգամ է ականատես եղել «ուրվականին»: Նա հասցրել է նկարահանել զարմանահրաշ երևույթն ու կիսվել դրա գեղեցկությամբ իր հետևորդների հետ: