Asekose.am-ը գրում է․ 

 

Համացանցի թիվ 1 քննարկման թեման թերևս շարունակում է մնալ այն, որ ԱՄՆ-ն վիզաների խարդախության և փողերի լվացման համար մեղադրող հեռուստահաղորդավարուհի Դիանա Գրիգորյանի (Դինա Ակոպովնա) և ևս 2 հայի նկատմամբ (Ստելլա Բոյաջյան, Հրաչյա Աթոյան) հետախուզում է հայտարարել։

 

Այս 3-ից թերևս ամենաշատը քննարկվեց հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնայի անունը վերոնշյալ խարդախության հետ: Վերջինս լրատվամիջոցների զանգերն անպատասխան էր թողնում, իսկ պատասխանելու դեպքում' իր իսկ ձայնով հերքում, թե ինքը Դինա Ակոպովնան է և ասում, որ տվյալ հեռախոսահամարն այլևս Դինայինը չէ: Հաղորդավարուհին լռությունը կոտրեց իր մի հայտարարությամբ, որով նշեց, որ որևէ կապ չունի տեղի ունեցած խարդախությունների հետ'մասնավորապես ասելով. «Սա մի անհատի կողմից շպրտված ցեխ է, մենք կպարզենք, թե ով է դրա հեղինակը»:

 

Մինչ համացանցը քննարկում, քննադատում ու ինչ որ տեղ էլ սրտնեղում էր, Դինան աչքի էր ընկնում իր ինստագրամյան էջի ակտիվությամբ, որտեղ անդադար լուսանկարներ էր հրապարակում ու դրանց կից գրառումներ կատարում:

 

Եվ ահա, հերթական լուսանկարը ու գրառումը:

«Երբ շուրջդ բոլորը գլուխները կորցրած պարում են, իսկ քեզ որսում է նկարչի ֆոտոխցիկը, հասկանում ես ցանկալի լինելու գրավականը... Ներող կլինեք համեստությանս»:

 

Հարգելի Դինա, Ձեր ցանկալի լինելն, առհասարակ, որևէ կապ չունի ցանկալի լինելու իրական ստանդարտների հետ: Այսպիսով' մինչ գրառումներ կատարելն ու Ձեր ցանկալի լինելը նշելը, լավ կլինի մտածեք Ձեր շուրջը կատարվող խայտառակության մասին. այն, վստահ ենք' ցանկալի չէ: Եվ վերջ ի վեջո' ինքնախաբեությամբ մի' զբաղվեք: