Այսօր ռեգգի երաժշտական ոճը ներկայացնող ամենավառ հայի` Ռոլանդ Գասպարյանի  ծննդյան օրն է: BRAVO.am-ը շնորհավորել է “Reincarnation” բենդի վոկալիստին 28-ամյակի կապակցությամբ եւ պարզել, որ տարեդարձն ավանդական ձեւով չի նշելու:):

 
Ռոլանդ Գասպարյանը
 


“Կարծում եմ` սա լավ առիթ է առանձնանալու համար: Չգիտեմ` որտեղ, բայց որոշել եմ ինքս ինձ հետ անցկացնել. կշփվենք, կամփոփենք անցած ճանապարհը”, կեսկատակ-կեսլուրջ ասել է երգիչը` հավելելով, որ այդ հանդիպումների ժամանակ վերլուծում է անցյալը, սակայն չի շտապում ապագայի հետ կապված պլաններ կազմել.“Իմ անցյալը, ներկան եւ ապագան կանխորոշվել են մինչեւ ծնվելս: Ինձ մնում է միայն ճիշտ անցնել բոլոր փորձությունները”:

 

 

Ռոլանդը կարգախոսներով չի առաջնորդվում, աշխատում է առավելագույնս մաքուր պահել իր միտքը.“Կարծում եմ, երբ որեւէ բան վերածվում է խոսքի, դառնում է “ինչ-որ բան”: Իրական զգացմունքներն ու գիտակցությունը չեն կարող վերածվել կարգախոսի”:

 

Շարունակությունը` այստեղ: