Bravo.am-ը գրում է.

 

Մանո Գրիգորյանն ընկերուհու հետ երեւանյան ակումբներից մեկում կազմակերպել էր աղջկական երեկույթ, որի մասնակիցները պետք է հետեւեին գլխավոր նախապայմանին եւ ներկայանային գլխարկով, մազակալով կամ վարսերի համար նախատեսված այլ աքսեսուարով:):

 

Մանո Գրիգորյանը եւ երեկույթի մասնակիցներից

 

“Երեկոն ավելի հետաքրքրացնելու համար կերպար ընտրելու հարցում հյուրերին երեւակայելու հնարավորություն տվեցինք: Կանանցից շատերը, այդ թվում` նաեւ ես, տարբերվելու համար գլխարկի փոխարեն կրում էի աքսեսուար: Միմյանց տեսնելով` ծիծաղեցինք, որ գլխարկներով փարթին վերածել ենք այլ բանի”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դերասանուհին:

 

Դերասանուհի Մանո Գրիգորյանը

 

Մանոն առաջին անգամ չէ, որ երեկույթ է նախաձեռնում: Նա ամուսնու` դերասան Սարգիս Գրիգորյանի հետ զբաղվում է տարբեր միջոցառումների կազմակերպմամբ, “վիտամինցի” Վաչեի եւ Գայանեի ռետրո հարսանիքում նրանց մատը եւս խառն է:). “Հիմնականում փորձում ենք շեշտը դնել ոճային առանձնահատկությունների վրա: Մի քանի օրից մի հետաքրքիր զույգի հարսանիք ենք իրականացնելու. Սարգիսը թամադան կլինի, իսկ ես բեմադրել եմ պարերը”:

 

 

Շարունակությունը` այստեղ: