Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ Վիտամին ակումբի հումորիստ Վաչեն ընկերուհի ունի, esyes.am-ը գնալով տարածված խոսակցությունների հետքով' պարզեց, որ հումորիստի ընկերուհին նախկին մանեքենուհի Գայանե Մանուկյանն է:

Վաչեի սիրելին' Գայանեն, սովորել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ավարտելով համալսարանը' ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի նույն ֆակուլտետը: Նախկին մանեքենուհին երկար տարիներ աշխատել է ռուսական հայտնի հեռուստաընկերությունում' ARMRU TV-ում:

Գայանեն այժմ Հայաստանում է, և ինչպես երևում է զույգի լուսանկարներից, ընկերություն է անում Վաչեի հետ:
Մեր ունեցած տեղեկություններով' Գայանեն նախկինում ընկերություն է արել հայտնի հաղորդավար Սուրեն Փահլևանյանի հետ: