Օրերս, մեր կայքում' esem.am-ում նյութ էր հրապարակվել «Վիտամին» ակումբի Վաչեի և նշանածի' լրագրող Գայանե Մանուկյանի սիրավեպի գաղտնազերծման վերաբերյալ: Նրանց հարաբերություններին անդրադառնալիս թղթակիցը ներկայացրել էր նաև զույգի անձնական կյանքից այնպիսի մանրամասներ, որոնք վերջիններս չէին ցանկանում հրապարակել, ինչն էլ նրանց վիրավորել է: Ու թեև նյութը վիրավորելու կամ վնասելու նպատակ չի ունեցել, այնուամենայնիվ այն և ընթերցողների զայրույթն էր առաջացրել, և զույգի ներդաշնակ կյանքը խաթարել, ուստի մեր լրատվամիջոցը հայցում է նրանց ներողամտությունը և ցանկանում միայն երջանկություն:
Թող որ ձեր պսակադրությունից առաջ սա ձեր ունեցած ամենամեծ և լուրջ փորձությունը լինի և այլևս նման տհաճ միջադեպեր չպատահեն ձեզ հետ:
Հ.Գ. Սխալմունքը թերևս ուներ նաև տեխնիկական բնույթ, քանզի այժմ մեր կայքն անվանափոխվում և վերազինվում է. այսուհետև լինելու է esem.am, և մի շարք տեխնիկական աշխատանքներ են տարվում, ինչի արդյունքում հրապարակվել էր վերջնականապես չխմբագրված նյութ: