365news.am-ը գրում է.

365news.am-ը իր ընթերցողներին հայտնել էլ, որ դերասանուհի Տաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա Տորեսին անձնական վիրավորանքների և զրպարտության համար: Դատական գործընթացը ընթացի մասին Տաթևը իր հետևորդների հետ կիսվել է Ինստագրամի սթորի բաժնում. «Ի դեպ ուզում եմ լավ նորություն պատմել, ինչը ինձ համար կարևոր ու ոգևորող է, այն անձը, ում դատի եմ տվել, այսօր ասել է, եթե հնարավորություն լիներ ես երբեք այդ քայլին չէի գնա, նման բան չէի անի և խնդրում է ներողամտությունս: Բայց ոչ: Ես չեմ պատրաստվում ներողամիտ լինել, ժամանակին պետք էր երկար մտածել և հետո նոր նման գարշելի քայլերին գնալ: Իսկ հիմա թող յուրաքանչյուրը թող պատասխան տա, այն ամենի համար ինչ ինքը գտել է այդ պահին նպատակահարմար ու արել է:

Այնպես որ այդ էյֆորիայի մեջ ընկնելը ժամանակավոր երևույթ է: Ինստագրամի հարթակում էյֆորիան անցավ, բախվեցինք իրականության հետ, որը իհարկե շատ ցավալի է փաստորեն: Ամեն դեպքում ես չեմ մոռանում, թե ես ինչ օրեր տարա այդ ամենի հետ, միայն աղջիկները կհասկանան ինձ, քանի որ յուրաքանչյուր աղջկա համար կարևոր է իր անունը, իսկ հիմա խոսել, թե ունեմ-չունեմ մի մեքենա ունեմ, դատարանը վերցնելու է և վաճառի, քանի որ կա փոխհատուցում 3 մլն-ի: Մարդիկ հիմա անհանգստանում են իրենց գույքի համար, իսկ ես՝ իմ անվան համար: Իսկ ես ունեմ-չունեմ մի անուն ունեմ»: