Սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ հաճելի անակնկալներն ու բամաթիվ շնորհավորանքները սկսվել են դեռևս կեսգիշերից: Տարեդարձի երեկույթը Դիանան կազմակերպել է երևանյան ժամանցի կենտրոններից մեկում: Միջոցառմանը ներկա է եղել նաև BlogNews.am-ը:)

 

Սցենարիստի երեխաները՝ Շարլն ու Ալլան, մոտ մեկ շաբաթ տատիկից «պահանջել» են նվեր գնել ու կեսգիշերին այն մատուցել են մայրիկին, ինչից Դիանան շատ է ուրախացել. «Այդ պահին ես ինձ շատ երջանիկ զգացի, հասկացա, որ իրենք արդեն մեծ են, ու ես արդեն պաշտպաններ ունեմ, ինչի համար շատ շնորհակալ եմ»:

 

Հաղորդավարի փոխանցմամբ՝ կեսգիշերից շրջապատված է եղել հարազատ մարդկանցով: «Մեր տուն էին եկել եղբայրս ու մեր կնքահայրը: Կնքահայրս շատ գեղեցիկ վարդեր էր բերել, քանի որ գիտի, որ շատ եմ սիրում վարդեր: Մինչ ժամը 12-ը զբաղված էինք վարդերը տեղավորելով, որովհետև դրանք շատ-շատ էին ու այլևս ծաղկաման չէինք գտնում:)»,- ասաց Դիանան ու հավելեց, որ կեսգիշերից սկսած անհամար զանգեր, հետաքրքիր շնորհավորանքներ է ստացել:

 
Շարունակությունը` այստեղ: