Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Դիանան կրում է զոլավոր վերնաշապիկ, սեւ տաբատ, իրն ամրացված է հետաքրքիր գոտի։ Հաղորդավարուհին արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նուրբ շպարով է։ Դիանայի կերպարն ամբողջացրել են ականջօղերը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Դիանան սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։