«Միսս տիեզերք 2020»-ի հայաստանյան ներկայացուցիչ, «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանն իր ամառային հանգստից լուսանկարներ է հրապաարկել, որն անցկացնում է Երուսաղեմում:

Մոնիկան հրապարակված լուսանկարներին կից գրել է.

 

«Կան երազանքներ ու նպատակներ, որոնց մենք նվիրումով և սրտի թրթիռով ենք սպասում: Սպասում ենք չիմանալով՝ այն կկատարվի, թե այդպես էլ կմնա անիրականանալի: Սպասում ենք, որովհետև ասում են` երազանքները իրականանալու հատկություն ունեն: Իրականում, երազանքն աստիճանաբար դառնում է նպատակ, բայց մեր մտքում այն միշտ երազանք է հնչում ու մինչ այն պահը, երբ ամեն բան արդեն իրականություն է դառնում։ Երազանքները մեզ ապրեցնում և հավատ են ներշնչում, վստահեցնում են, որ անհնարին ոչինչ չկա, պարզապես երազանքի հետևից գնալ է պետք»: