Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանն իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով, նոր աշխատանքներով ու ձեռքբերումներով կիսվում է հետեւորդների հետ:

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարներում Դիանան գարնանային կերպարում է։ Նա կրում է պատառոտված ջինսե տաբատ, ճերմակ շապիկ, եւ ջինսե բաճկոն։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում են կարմիր բարձրակրունկները։ Նա արձակել է վարսերն ու նուրբ շպար ընտրել։ Հրապարակմանը կից Դիանան դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Նկարել այնպես ինչպես բնությունը. հնարավո՞ր է արդյոք, եւ այսպես շարունակում ենք միտքը։ Բնությունն ամենազորեղ նկարիչն է, քանզի…»։

Նա նաեւ հավելել է, որ հետաքրքիր շարունակություն գրողին անսպասելի անակնկալ կմատուցվի եւ կոչ է արել իր հետեւորդներին գործի դնել իրենց երեւակայությունը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Դիանան կաշվե տաբատ էր կրում, որը համադրել էր Հայաստանի զինանշանի տեսքով շապիկի հետ։ Նա ջիմսե բաճկոն էր ընտրել եւ արձակել մազերը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։