Արմավիրի մարզի երեխաներն օրերս մասնակցել են “Հայաստանի մանուկներ հիմնադրամ”-ի կազմակերպած “Երջանկության մոլորակ” տոնահանդեսին: Փոքրիկները Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում ականատես են եղել իրենց ընկերների թատերական ներկայացումներին, ձեռագործ աշխատանքներին, ազգագրական երգ ու պարին, շախմատի խաղերին ու ձյուդոյի մարզումներին:
Մի քանի տարի շարունակ հիմնադրամի երեխայակենտրոն զարգացման ծրագրերի շրջանակում գյուղական համայնքների դպրոցներում գործում են արտադասարանական ծրագրեր, որոնց միջոցով երեխաները զարգացնում են ստեղծագործելու հմտությունները, նաև արվեստների ու արհեստների տիրապետումը: Խմբակների շարքում են թատրոնը, խեցեգործությունը, շախմատը, ազգագրությունը, գորգագործությունը, բասկետբոլը, երգչախումբը, կահույքագորությունը, լուսանկարչությունը և այլն: