Նորությունն այն մասին, որ Կոնստանտին Մելաձեի նախկին կինը՝ Յանան, ամուսնացել է 39-ամյա ուկրաինացի գործարարի հետ, հայտնի է դարձել, երբ նրանց 14-ամյա դուստր Ալիսան սոցցանցում հրապարակել է լուսանկար և գրել, որ լուսանկարն արվել է մոր հարսանիքի ժամանակ։ Այս մասին հայտնում է Комсoмольская правда-ն:

 

Հիշեցնենք, որ Կոնստանտինն արդեն մեկ տարի է, ինչ ամուսնալուծվել է Յանայից: Նրանց համատեղ ամուսնական կյանքը տևել է 20 տարի: Նրանք երեք երեխա ունեն՝ 14-ամյա Ալիսան, 10-ամյա Լիան և 9-ամյա Վալերին։

 

Այն հարցին, թե արդյոք չխանգարեց երեք երեխաների մորը գտնել իր իր կյանքի երկրորդ կեսին այդքան շուտ, Յանան պատասխանել է.


«Իմ սիրելի տղամարդը միշտ ասում է, որ երեխաները խոսում են կնոջ որակական հատկանիշների մասին, իսկ եթե երեխաները երեքն են, ապա որակական հատկանիշներն առավել բարձր են (ծիծաղում է): Ես ուզում էի ամեն ինչ հանգիստ և անաղմուկ անցկացնել, բայց իմ աղջիկը որոշեց մի լուսանկար տեղադրել համացանցում և պատմել մայրիկի երջանկության մասին: Ամուսնուս հետ մեր հարսանեկան նկարներում այնքան երջանիկ ենք, որ ես վախենում եմ այդ նկարները ցույց տալ: Հաջողություն եմ մաղթում բոլոր սիրահարներին»,- ասել է Յանան:


Նա ավելացրել է նաև, որ եթե Կոստյան չգնար, ինքը երբեք չէր հանդիպի այն տղամարդուն, ում հարգում է և անսահման սիրում։