Aysor.am-ը գրում է.
Ուելսի բնակչուհին ամուսնուն անսպասելի լուր է հայտնել, այն գրելով նրա սիրելի փաբի վրա: Ցուցանակի վրա, որտեղ գրված է եղել փաբի անունը, կնոջ խնդրանքով մեկ այլ բան է գրվել. «Փոլ, ես բաժանվում եմ քեզանից»:
Մի քանի օր անց այս գրությունը կինը փոխել է մեկ այլ գրությամբ. «Ի դեպ, մեր շունը ինձ մոտ է մնում»:
Թե ինչպես է այս ամենին արձագանքել Փոլը, ոչ մեկ չգիտի, իսկ բարկացած կինը պատմել է, որ Փոլի հետ է արդեն մի քանի տարի, բայց հասցրելէ հիասթափվել նրանից այնքան, որ նման քայլի է գնացել. «Ես ուզում էի, որ բոլորն իմանան, թե ով է Թոմն իրականում, ես հիասթափված եմ»,-ասել է նա:
Իսկ փաբի տերը, 36-ամյա Նո Առեդֆերնը, նշել է, որ գրությունը լայն արձագանք է ստացել հաճախորդների կողմից ու նա որոշել է շարունակել ավանդույթը, եթե հետագայում էլ նման գրություններ տեղադրելու ցանկություն հայտնողներ լինեն: