Օրեր առաջ “Facebook” սոցիալական ցանցում լայն տարածում գտավ մի գովազդ, որում ասվում էր, թե Միհրան Ծառուկյանը պատրաստվում է հայր դառնալ: Բանն այն է, որ լրատվամիջոցներից մեկը հրապարակում էր արել, թե երգիչն անակնկալի է եկել, երբ ընկերուհիներից մեկն ասել է, որ երեխայի է սպասում: Երգչի երկրպագուներին իրար էր խառնել այս նորությունը:)

 

 

 

 

 

«Բանականաբար, դա չի համապատասխանում իրականությանը: Անհիմն բան է գրված: Ես պետք է ամուսնանամ, որ նման բան լինի,- ESem.am-ին ասաց Միհրանը` հավելելով, որ լուրջ չի վերաբերում նման լուրերի տարածմանը: -Կարծում եմ` մարդիկ էլ գիտեն, որ դա անլուրջ է: Չեմ էլ փորձել գտնել, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում, որտեղից նրանց նման ինֆորմացիա»: Երգչի փոխանցմամբ` մտահոգվում է իր մասին տարածվող լուրերով, սակայն այս դեպքը ծիծաղելի էր իր համար և «թեթև» է տարել այն:

 

 

 

 

Միհրանն այսօր գիշեր է վերադարձել Հայաստան: Սիբիրի 6 քաղաքներում նա, Լիլիթ Հովհաննիսյանը, Մարտին Մկրտչյանը և Արամեն համերգներ են ունեցել, որոնք վարել են «Վիտամիցի» Վաչեն և Արմուշը: «Համագործակցում ենք “Positive” ընկերության հետ, կարծես թիմ ձևավորված լինի ու միշտ միասին ենք մեկնում համերգների»,-ասաց երգիչը` հավելելով, որ այս շրջանն իր համար բուռն համերգային էր:

 

 

 

 

«Համերգները շատ լավ անցան: Այնտեղի հայերը շատ ջերմ և կարոտած էին: Քաղաքները շատ հեռու էին, և նրանց համար շատ քիչ են կազմակերպվում համերգներ: Երբ խոսում էիր հանդիսատեսի հետ, հասկանում էիր, որ կարոտ են  համերգների, նմանատիպ միջոցառումների,- ասաց երգիչը, ով առաջին անգամ էր այնտեղ: -Ամեն քաղաք իր հետաքրքրությունն ուներ»:

 

 

 

 

Միհրանն այս պահին չունի մենահամերգներով շրջագայելու ծրագիր, սակայն առաջիկայում կրկին մեկնելու է երկրից. այս անգամ մասնակցելու է Սոչիի հայ համայնքի համար կազմակերպվող միջոցառմանը:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը