ESem.am-ը քիչ առաջ զրուցեց երգիչ Միհրան Ծառուկյանի հետ և պարզեց, թե դեռ ինչ անելիքներ ունի երգիչը մինչև տարեվերջ: Զրույցի պահին Միհրանը ձայնագրման ստուդիայում էր, որտեղ հերթական երգի նախապատրաստական աշխատանքներն էին կատարվում: «Մինչև տարեվերջ անպայման նոր երգով ու տեսահոլովակով կներկայանամ»,- վստահեցրեց երգիչը, ով այս անգամ որոշել է հանդիսատեսին ներկայանալ տարբերվող աշխատանքով:
«Նոր երգի երաժշտությունն արդեն պատրաստ է. դրա հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, իսկ բառերը դեռևս գրված չեն, ու չգիտեմ էլ, թե ում հետ կհամագործակցեմ: Այժմ էլ դրա քննարկումներն ենք անում' պարզելու նաև, թե ինչին է նվիրված լինելու երգը,- ասաց Միհրանը, ով դժվարացավ պատասխանել' երգը սիրայի՞ն կլինի, թե՞ ոչ: -Կարծում եմ' եթե նույնիսկ սիրային էլ լինի, ապա տարբերվող կլինի»:
Միհրանից հետաքրքրվեցինք նաև' որդյոք հնարավոր է նոր տեսահոլովակում նա կիթառով հանդես գա, քանի որ վերջերս ԱՄՆ-ից կիթառ է գնել: Դրան ի պատասխան' Միհրանն ասաց. «Չեմ կարծում, որովհետև կիթառի անհատական պարապմունքների այժմ գնալու նույնիսկ ժամանակ չունեմ: Պարզապես ցանկանում եմ սիրողական կիթառ նվագել իմանալ»:
Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս երգիչը նշեց, որ մինչ ամանորյա նկարահանումներին մասնակցելը' նոյեմբերի 22-ին Մոսկվայում, իսկ Լիլիթ Հովհաննիսյանի և «Ամարաս» պարային խմբի հետ նոյեմբերի 24-ին Կրասնոդարում կմասնակցի կորպորատիվ երեկոների:
Հաջողություններ մաղթեց Արևիկ Իսաջանյանը