Երգիչ Միհրան Ծառուկյանն ամռան այս տապին կարողացել է մի քանի օրով փախչել Երևանից:) Աշխատանքային այցով Սոչի մեկնած երգիչը մի քանի օր ավելի է մնացել առողջարանային քաղաքում:
Esem.am-ի հետ զրույցում Միհրանն ասաց, որ վերջին 3 տարում չի հասցրել հատուկ մեկնել հանգստի. սովորաբար հանգիստը համատեղել է շրջագայությունների հետ: «Համերգներից հետո մի քանի օր մնացել եմ տվյալ քաղաքում ու հանգստացել: Այս անգամ էլ այդպես ստացվեց»,- ասաց երգիչը, ով սիրում է ծովային հանգիստ:
Անդրադառնալով Սոչիում անցկացրած 4 օրվան` Միհրանը նշեց, որ ակտիվ հանգիստ է ունեցել, մոտորանավակ է նստել, ծովափնյա փարթիի է մասնակցել: «Ցանկանում էի գոնե 15 օր պասիվ հանգիստ ունենալ, որպեսզի լիարժեք լիցքաթափվեմ, սակայն ստացվեց 4 օր ու շատ ակտիվ:) Ամեն դեպքում 4 օրը բավականին քիչ է ծովափնյա ժամանցը լիարժեք վայելելու համար: Ստիպված էի շուտ վերադառնալ, քանի որ առաջիկայում մի շարք անելիքներ ունեմ»,- նշեց երգիչը` հավելելով, որ շուտով նորությամբ հանդես կգա :)
Միհրանի խոսքով` այս տարի ընտանիքի անդամների հետ հանգստի մեկնելու մեծ ցանկություն ունի: «Մի քանի տարի է` ընտանիքիս հետ չեմ հանգստացել, հուսով եմ` այս տարի կհաջողվի երկրից դուրս գնալ նրանց հետ»,- ասաց երգիչը:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը