Հռոմի Կապիտոլիական թանգարանի այցելուները հնարավորություն ունեն տեսնելու Վերածննդի ամենանշանավոր գործիչներից մեկի` Միքելանջելոյի ստեղծագործությունները: Հունիսի 2-ին բացված ցուցահանդեսին ներկայացված է տարբեր շրջանների շուրջ 150 աշխատանք, որոնք Հռոմ են բերվել աշխարհի տարբեր թանգարաններից:

 

Ինչպես հաղորդում է Repubblica-ն` ցուցահանդեսի 9 տարբեր բաժինները Միքելանջելոյին ներկայացնում են որպես վերածննդի դարաշարջանի ունիվերսալ նկարիչ: Նա ստեղծագործությունների սահմանները շատ լայն են` նկարչությունից մինչև քանդակագործություն, ճարտարապետություն և պոեզիա: Ցուցահանդեսի կազմակերպիչների ներկայացմամբ` ստեղծագործությունները կցուցադրվեն իրար հակասող և միմյանց միավորող գաղափարների շուրջ` կյանք և մահ, ազատություն և սահմանափակում, երկրային գեղեցկություն և աստվածային սեր: Այդ հակասությունները Միքելանջելոն օգտագործել է ինչպես պոեզիայում, այնպես էլ խոհաափիլիսոփայական մտքերում: Ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 14-ը: Տոմսն արժե 13 եվրո: