Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Կարմիրի 60 երանգները» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Սանկտ Պետերբուրգում բնակվող անվանի հայ նկարիչ Աշոտ Խաչատրյանի ստեղծագործությունները: ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Աշոտ Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության վարչության անդամ է, «Սանկտ Պետերբուրգի նկարիչ» լրագրի համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, նա հասարակական ակտիվ գործիչ է, ինչպես նաև Ռուսաստանում և արտերկրում մի շարք ցուցահանդեսների կազմակերպիչ և մասնակից:
Աշոտ Խաչատրյանի վաղ շրջանի ստեղծագործություններն աչքի են ընկնում կատարման թեթևությամբ և ազատությամբ: Նրա՝ արվեստին նվիրված հոդվածները վերնագրված են «Կարմիր երանգների աշխարհ», «Կարմիրը և կանաչը»: Նկարիչն իր վերջին կտավներում հանգում է մտահղացումների մարմնավորման ավելի ընդգծված ամբողջականության: Մանրուքներն ու մանրամասները չեն թաքցնում ամենակարևորը՝ կերպարի հուզական ներքին լարվածությունը: Նույնիսկ վերացական նկարները ճանաչելիության և ճշմարտության զգացմունք են արթնացնում: