Հայաստանի ազգային պատկերասրահի հարկի ներքո կբացվի «Կարմիրի 60 երանգ» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրին ազգային պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժնից, Սանկտ Պետերբուրգում ապրող նկարիչ Աշոտ Խաչատրյանը հունիսի 5-ին հայ արվեստասեր հանրության դատին կներկայացնի իր աշխատանքները:
Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1954 թվականին, Արմավիրում: Սկսել է նկարել մանուկ հասակից: Երկու տարի սովորել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, այնուհետև տեղափոխվել է Լենինգրադ: 1981 թվականից ակտիվորեն մասնակցում և կազմակերպում է ցուցահանդեսներ թե' Ռուսաստանում, թե' արտասահմանում: Նրա գործերը պահվում են Էջմիածնի Մայր տաճարի, Երևան քաղաքի պատմության և այլ թանգարաններում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: