Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեի նկարների ցուցահանդեսը է բացվել Սանկտ-Պետերբուրգում: Քննադատների խոսքով' Ստալոնեն նկարում է հիմնականում իմպրեսիոնիզմի և աբստրակցիայի ոճերում:
«Ես հավատում եմ, որ փորձություններն ու կյանքի մարտահրավերները մեզ ավելի լավն ու ավելի ուժեղ են դարձնում: Ես սկսեցի որպես դերասան, բայց հիմա ես նկարում եմ, քանի որ ցանակնում եմ ինքս ինձ ավելի լավ ճանաչել»,- ցուցահանդեսի բացմանն ասել է Ստալոնեն:
Նշենք, որ հոլիվուդյան դերասանը նկարչությամբ զբաղվում է շատ վաղուց' հայտնի դերասան դառնալուց էլ առաջ: Այսպես օրինակ' բռնցքամարտիկ Ռոկիի կերպարը հայտնվել է նախ կտավին, հետո' կինոէկրաններին: