Այսօր` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, երգչուհի Լիլիթ Կարապետյանի և երգիչ Դավիթ Թուջարյանի որդու համար կրկնակի տոն է: Փոքրիկ Կարենը նշում է ծննդյան 5 ամյակը: Երգչուհու հավաստմամբ` տղան կեսգիշերից տոնական տրամադրություն ունի: «Աշխատանքի լինելու պատճառով կեսգիշերին նրան  հեռախոսով շնորհավորեցի: Ելույթս վերջացնելուց հետո շտապեցի տուն` մտածելով արդեն քնած կլինի, այնինչ տորթի վրա մոմեր էր դրել, գեղեցիկ հագնվել ու ինձ էր սպասում»,- Esem.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթը: Այս տարի՝ ի տարբերություն նախորդների, երգչուհին որդու համար մեծ խնջույք չի կազմակերպել: «Ամեն տարի Կարենիս համար ժամանցի մանկական կենտրոններից մեկում մեծ խնջույք էի կազմակերպում, հրավիրում իմ ու իր ընկերներին, բոլորս մի լավ ուրախանում էինք, բայց այս տարի առանձնահատուկ ոչինչ չեմ պատրաստել: Երեկոյան Կարապի լճում համերգի եմ լինելու, ու նա առաջին անգամ ինձ հետ բեմ կբարձրանա ու կերգի. հուսամ՝ այս անակնկալս նրան դուր կգա»,- հավելեց երգչուհին:

 

 

 

 

Ըստ Լիլիթի` դա միակ անակնկալը չէ. Կարենն այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներից ծանրոց կստանա, որը հագեցած կլինի սպորտային իրերով և հագուստով:

 

Երգչուհի մայրիկի պնդմամբ` տղան շատ լավ ձայնային տվյալներ ունի: «Ոչ թե իմ տղան է, դրա համար եմ ասում, այլ իրոք շատ լավ ձայնային տվյալներ ունի, շատ մաքուր, առանց ֆալշ նոտաների է երգում: Կարծում եմ` տղաս ծնողների ուղով կգնա ու երգիչ կամ երաժիշտ կդառնա»,- ասաց փոքրիկ Կարենի մայրը:

 

 

 

 

Միացյալ Նահանգներում ծնված Կարենը, մայրիկի խոսքով, իրեն շատ լավ է զգում ծննդավայրում: «Աշխատում եմ տարվա մեջ գոնե մի քանի ամիս Ամերիկայում անցկացնի, իրեն այնտեղ՝ ընկերուհուս կողիքն, շատ լավ է զգում, ռեժիմի է գալիս՝ նորմալ ուտում և քնում է, ինչն այստեղ մեծ դժվարությամբ է անում»,- հավելեց Լիլիթը:

 

Այս տարի Կարենը դպրոց կհաճախի: Մայրիկի պնդմամբ`նա Հայաստանում դպրոց կգնա, որ իրեն ու տատիկին՝ երգչուհու մայրիկին, մոտ լինի:

 

Մեր այն հարցին՝ հրանավոր է առաջիկայում մշտական բնակության նպատակով մեկնեն ԱՄՆ, Լիլիթը պատասխանեց. «Դեռ որ դրա մասին չեմ մտածում, այստեղ շատ անելիքներ, ծրագրած գործեր ունեմ, բացի այդ, մայրիկիս հաստատ մենակ չեմ թողնի»:

 

 

 

 

Մեզ հետ զրույցում Լիլիթը նշեց, որ այս պահին դեռ չգիտի, թե Կարենի հայրը` երգիչ  Դավիթ Թուջարյանը ինչ նվեր է պատրաստել տղայի համար: «Առավոտվանից տանը  չեմ, մի շարք համերգների եմ մասնակցել, չգիտեմ՝ Դավիթը շնորհավորել է տղային, թե՞ դեռ ոչ»,-եզրափակեց Լիլիթը:

 

Esem.am-ը շնորհավորում է Կարենին և արկածներով լի մանկություն մաղթում:


Շնորհավոր. Մերի Պողոսյան