Այսօր դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Այս առիթով նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հուլիս 18... ես կարող էի չծնվել, ինչպես որ հազարավոր այլ երեխաներ՝ տարբեր ժամանակներում...
կարող էի չունենալ Ընտանիք, ինչպես որ չունեն այսօր էլ շատ-շատերը...
կարող էի չունենալ Սեր, Ընկերություն և Արժեքներ...
և, ի վերջո՝ կարող էի չունենալ Հայրենիք... ինչպես որ չունեն շատերն աշխարհում ու անգամ Հայաստանում...
ԲԱՅՑ. ուզում եմ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՆԱՅԻՆ դարձած, բայց ՀԱՎԵՐԺ ԿՈՂՔԻՍ՝ Ծնողներիս, որոնց բերած լույս աշխարհում ՍԵՐ ԵՄ ՏԵՍԵԼ, տեսել եմ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐ, շնորհակալությունս իմ կյանքն այսօր լցնող ու անփոխարինելի իմ՝ Քույրերին և նրանց Զավակներին, որոնք մեծապես Իմն են))))
իմ՝ անմնացորդ նվիրված ու ՏՈՆ՝Ընկերներիս,
Իմ՝ Աննա Հեքեքյանին՝ ուղղակի, որ կա որպես Սիրո մոլորակ, ու, որ ինձ անափ մի աշխարհ է տվել,
իմ՝ կայացած-տանը-մնացած ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ, օրս, ցավս կամ ուրախություններս հետս տանող էն քիչ ԸՆԿԵՐՆԵՐ- ԸՆՏԱՆԻՔԻՍ...
Սոֆիկոյիս,
իմ էն բոլոր Հայրենակիցներին, որոնք ՈՒՆԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ, որոնց հետ ու որոնցով ես սովորել եմ չհոգնել,
պայքարել,
ապրել,
չկորցնել սթափությունն ու չտրվել հիասթափությանը,
աղոթել Երկնայինին, բայց լինել Հողին ամուր կպած,
չչարանալ՝ նույնիսկ հալածվելով չարացածներից, ու սովորել ներել՝ անկախ ամեն ինչից ու դառնահամի խտանյութից,
Սեր...
շնորհակալություն Հայաստանի հանուն ու համար ապրողներին
ու մեծագույն երախտագիտությունս՝ չհանձնվող ՍԵՐ ՈՒ ԿՅԱՆՔ՝ ԱՐՑԱԽԻՆ: ԵՂԻՐ՜՜!!!!!!!...
..ես կարող էի չծնվել...
բայց հուսով եմ, որ դեռ առիթ կլինի ապրելու) ՜
Հ.Գ. Սեր լավ է, երբ կաս, ու ինչ լավ է որ կաս... որքան անմիտ կլիներ աշխարհն առանց քեզ):
Նազենին ծնվել է 1982 թվականին։ 1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը։ 7-ամյա երաժշտական կրթություն է ստացել Երևանի Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում (Արմեն Մազմանյանի արվեստանոց)։ Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ (Ա. Հեքեքյանի արվեստանոց)։