Հոլիվուդյան դերասանուհի Քիմ Բեսինջերի և կինոդերասան Ալեք Բոլդուինի գեղեցկուհի դուստրը` Այրլենդ Բոլդուինը, ով ընտրել է ծնողների ուղին, նկարահանվել է սեքսուալ ֆոտոշարքում: Լուսանկարների հեղինակը ազգությամբ իրանցի ամերիկաբնակ լուսանկարիչ, դիմահարդար և ոճաբան Սոլմազ Սաբերին է:
Իր հարցազրույցներից մեկում աստղային զույգի 18-ամյա դուստրը` Այրլենդ Բոլդուինը, ով դերասանուհու և մոդելի կարիերան սկսել է ընդամենը մեկ տարի առաջ, խոստովանել է, որ իր ինքնասիրությունը շոյվում է ամեն անգամ, երբ իրեն նմանեցնում են մորը` հայտնի դերասանուհի Քիմ Բեսինջերին: