Դերասան Ալեք Բոլդուինի դուստր, սկսնակ մոդել Այրլենդ Բոլդուինը շարունակում է նկարահանվել լողազգեստով, միաժամանակ նմանակելով մորը, հոլիվուդյան դերասանուհի Քիմ Բեսինջերին:

Ըստ Eonline-ամյա Այրլենդը, ով վերջերս մոդելային երկու գործակալության հետ պայմանագիր է կնքել, ներկայում մասնակցում է լողափային նկարահանումների: Որոշ լուսանկարներում աղջիկն այնպիսի կեցվածքներ է ընդունել, որոնցով երիտասարդ տարիներին նկարահանվել է Քիմ Բեսինջերը: 1990-ականների հոլիվուդյան աստղի հետ Այրլենդին նմանեցնում են ե՛ւ շեկ վարսերը, ե՛ւ բաց գույնի աչքերը: Բոլդուինն եւ Բեսինջերը նույնիսկ լուսանկարներից մեկում ներկայացել են միանման փակ լողազգեստով: