Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին չի բացառում, որ ապագայում իր համար կընտրի քաղաքական գործչի կարիերան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է ամերիկյան ABC հեռուստաընկերության լրագրողներին տված հարցազրույցում:

 

Պատասխանելով այն հարցին, թե չի ծրագրում արդյոք իրեն փորձել քաղաքականության ասպարեզում, Ջոլին ասել Է. «Գիտեք, եթե ես գայի այն եզրակացության, որ կկարողանամ դա արդյունավետորեն անել, ապա ես կփորձեի»: «Սակայն ես վստահություն չունեմ՝ արդյոք ինձ այդ ասպարեզում լրջորեն կընդունեն, եւ արդյոք ես կկարողանամ արդյունավետ գործունեություն ծավալել»,-խոստովանել Է նա:

 

Ավելի վաղ Ջոլին քանիցս հայտարարել Է, որ քաղաքական գործչի կարիերան իր համար խիստ անընդունելի Է, քանի որ իր անցյալում չափազանց շատ են հասարակայնության տեսանկյունից անվայել մանրամասները: «Հետաքրքիր Է, արդյոք արդեն հայտնի Է դարձել բոլոր այն կմախքների մասին, որոնք կան իմ պահարանում:Հավանաբար, ամեն ինչ արդեն հայտնի Է, այլեւս ոչինչ չի մնացել»,-նշել Է նա:

 

Ջոլին խոստովանել Է, որ ինքը եւ դերասան Բրեդ Փիթը այդպես Էլ դեռ չեն որոշել, թե երբ են հարսանիք անելու: «Մենք ամսաթիվ չենք նշանակել: Մենք ոչինչ չենք թաքցնում, պարզապես դեռ իրոք չգիտենք»,-պարզաբանել Է դերասանուհին:

 

Ջոլին 50 հազար դոլար Է նվիրաբերել Սերբիայում ու Բոսնիայում եւ Հերցեգովինայում ավերիչ ջրհեղեղից տուժածներին օգնելու համար: