Հոլիվուդյան հանրաճանաչ դերասանուհի Անջելինա Ջոլին շուտով կարող է ավարտել դերասանական կարիերան:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ակնարկել Է Variety հանդեսին տված հարցազրույցում: «Ես դեռ կխաղամ մի քանի կինոնկարներում: Ի դեպ, շուտով ինչ-որ բան եմ նկարահանելու Բրեդի (ամուսնու) և իմ մասնակցությամբ»,-ասել Է Ջոլին: Նրա խոսքով՝ ռեժիսորական աշխատանքն իր սիրելի զբաղմունքն է կինոյում: «Ես երջանիկ եմ, երբ խցիկն ուղղում եմ մեկ ուրիշ դերասանի վրա և տեսնում, թե ինչպես Է արվում հիանալի աշխատանքը»,-նշել Է Ջոլին:

 

Հայտնի Է, որ ֆիլմը, որը կրում Է «Ծովի մոտ» նախնական անվանումը, արդեն նկարահանվում Է Մալթայում: Կինոնկարի եւ սցենարի մասին մանրամասները քիչ են, հայտնի Է, որ Ջոլին և Փիթը կինոնկարում ընտանեկան զույգ են լինելու, նշում է հրատարակությունը:

 

Կինոյում հաջող աշխատանքից բացի, Ջոլին ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության բարի կամքի դեսպան է: Այդ առաքելության շրջանակներում Ջոլին այցելել Է տասնյակ երկրներ, որտեղ հումանիտար աղետներ են տեղի ունեցել: Դերասանուհին հիմնել Է մի քանի բարեգործական հիմնադրամներ և խոշոր քաղաքական հանդիպումների է մասնակցում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Վերջերս Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Ջոլիին հումանիտար գործունեության համար շնորհել է պատվավոր պարգև՝ կանանց ասպետական տիտղոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: