Հանրահայտ երգչուհի Ռիհաննան հանգստյան օրերին ներկա գտնվեց իր սիրելի բասկետբոլի թիմի` "LA Clippers"-ի մրցաշարին: 26-ամյա աստղը խաղին հայտնվեց իր համար անսովոր կերպարով` վարդագույն մազերով և կարճ սանրվածքով: Սակայն աստղի երկրպագուների արական հատվածին առավել հուզողը ոչ թե նրա նոր սանրվածքն էր, այլ սպիտակ, թափանցիկ վերնաշապիկը, որի տակ հնարավոր էր տեսնել նրա փարթամ կուրծքը: Ռիհաննան, հուրախություն ուժեղ սեռի, կարճ, կիսաթափանցիկ տոպ էր կրում` առանց ներքնազգեստի:
Լարված մրցաշարի ընթացքում երգչուհին շատ հուզականորեն արձագանքեց այն ամենին, ինչը տեղի էր ունենում դաշտում: Նա կտրուկ թռչկոտում էր` ցուցադրելով իր բոլոր բարեմասնությունները: Ինչ որ մի պահ Ռիհաննան նույնիսկ բռնեց իր կուրծքը: