Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը հարսանեկան օրերն անցկացնում են սիրահարների քաղաքում` Փարիզում, որտեղ պետք է տեղի ունենա հանդիսավոր արարողությունը: Ապագա նորապսակները, վայելելով Փարիզի փոքրիկ փողոցները և տեսնելով Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերը, որոշեցին իրենց սիրելի գործով զբաղվել` շրջել խանութներով: Գնումների գնալիս Քիմն ընտրել էր նեղ կիսաշրջազգեստ և մարմնագույն կիսաթափանցիկ զգեստ, որը կրում էր մերկ մարմնին: Նեղ վերնաշապիկի տակ նկատելիորեն երևում էր հայտնի աստղի փարթամ կուրծքը: 36-ամյա Քանյե Ուեսթը և նրա հարսնացուն եղան Balenciaga, Saint Laurent, Versace, Miu Miu և Celine խանութներում: Դրանցից հենց վերջինում ռեալիթի շոուների հայազգի աստղը կատարեց 8 հազար դոլարի գնում: Քիմ Քարդաշյանն ընտրել էր 5600 դոլար արժողությամբ անհամաչափ կիսաշրջազգեստ, 2100 դոլար արժողությամբ գծավոր կիսաշրջազգեստ և 420 դոլար արժեղությամբ նարնջագույն շրջանակներով ակնոց: Հոգնեցուցիչ շոփինգից հետո սիրահարներն ուղևորվեցին ընթրելու "L'Avenue" ռեստորանում:
Հիշեցնենք, որ վերջերս աստղերի շրջանում առանց ներքնազգեստի տոպ կրելը թրենդային է դարձել:
Այսպես, Քիմ Քարդաշյանից բացի, իրենց շքեղ բարեմասնություններով առական սեռին ուրախացրել են Ռիհաննան, Անջելինա Ջոլին և Լեդի Գագան: