Փոփ-երաժշտության թագուհի Մադոննան դարձել է «L'Uomo Vogue» տղամարդկանց ամսագրի հունիսյան համարի գլխավոր հերոսուհին: Նոր համարի էջերում 55-ամյա ամերիկացի երգչուհին հանդես է գալիս պրովոկացիոն կերպարներում, ինչպես նաև հայտնի  ֆեշն լուսանկարիչ Թոմ Մունրոյի աշխատանքներում ներկայանում է կիսամերկ` ցուցադրելով մերկ կուրծքը: Հայտնի երգչուհու նոր ֆոտոշարքը նվիրված է «Art for Freedom» նախագծին, որը ստեղծված է ուշադրություն հրավիրելու համար սեփական զգացմունքներն ու մտքերն արտահայտելու ազատության բացակայության խնդրի վրա: Նշենք նաև, որ իր նախագծի միջոցով Մադոննան որոշել է աջակցել սկսնակ ստեղծագործողներին, ովքեր արվեստի միջոցով արտահայտում են մարդու` ազատ լինելու իրավունքը:



Мадонна фото

Мадонна фото

Мадонна фото

Мадонна фото

Мадонна фото

Мадонна фото

Мадонна фото