Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը ներկայացրել է «Հայ-չեխական գրական կապեր» խորագիրը կրող ցուցադրություն: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ազգային գրադարանից, ցուցադրությունը բաղկացած է չեխերեն գրականություն, հայ գրողները չեխերեն և չեխ գրողները հայերեն բաժիններից: Սա հայ-չեխական գրական, մշակութային համագործակցությանը նվիրված երկրորդ ցուցադրությունն է Ազգային գրադարանում: Այն կգործի մայիսի 14-ից 19-ը: