Մարտի 21-ին' ժամը 19.00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա գրական-երաժշտական երեկո՝ «Փարոսները հայտնի և անհայտ» խորագրով՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան:

 

Միջոցառման մասին mediamall.am-ին մանրամասներ հաղորդեցին հայպետֆիլհարմոնիայի լրատվական բաժնից:

 

Երեկոյին կհնչեն ժամանակակից գրականության ինչպես կայացած, իրենց ուրույն ձեռագիրն ունեցող բանաստեղծների, այնպես էլ գրականության դաշտ նոր մուտք գործող երիտասարդ գրողների գործեր՝ Սոնա Վան, Ղուկաս Սիրունյան, Հուսիկ Արա, Նանե, Խաչիկ Մանուկյան, Էդուարդ Հարենց, Նոնա Պողոսյան, Անի Տեր-Գուլանյան, Բենիկ Ստեփանյան, Նարինե Ավագյան, Առնելա Այվազյան, Ինգա Իսահակյան, Սուսաննա Հայուհի Ղազարյան:

 

Կարդում են ասմունքողներ Սամվել Թոփալյանը, Անուշ Գալստյանը և հեղինակները:


Միջոցառումը կվարի գրականագետ Անի Փաշայանը:


Միջոցառման մուտքն ազատ է: