ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 16-ին Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում կկայանա «Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդեսի բացումը:
«Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդեսը կներկայացնի երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները:
Գեղագիտական արտահայտչամիջոցների զարգացման ընթացքն ավելի հետաքրքիր ու ակնառու ներկայացնելու համար կցուցադրվեն նաև 60-70-ականների արվեստագետների աշխատանքներ: