Մեկ շաբաթից էլ ավելի քիչ է մնում այս տարվա ամենասպասվող իրադարձություններիվ մեկին` Քիմ Քարդաշյաննի և Քանյե Ուեսթի հարսանիքին: Օրերս հարսնացուն աղջիկների հավաքույթ էր կազմակերպել և Բեվերլի Հիլզի «Փենսիլվանիա» հոթելում էր հավաքել ընկերուհիներին: Հրավիրյալների մեջ են եղել Քիմի կրտսեր քույրերը` Քենդալ և Քայլի Ջեններները, հարսնացուի մայրը` Քրիս Ջենները, հղի երգչուհի Սիարան և Քիմ Քարդաշյանի շրջապատից շատ աղջիկներ: Երեկույթը անցավ սպիտակ գույնի մեջ. 33-ամյա հարսնացուն և նրա ընկերուհիներից շատերն ընտրել էին սպիտակ զգեստներ, սպիտալ սփռոցներ էին գցված սեղաններին, ամենուր բուրում էին սպիտակ վարդեր, իսկ յուրաքանչյուր հյուրի ափսեում Էյֆելյան աշտարակի տեսքով սպիտակ շոկոլադ էր դրված: Քաղցր անակնկալն իզուր չէր ընտրված, քանի որ հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու մոլորակի ամենառոմանտիկ քաղաքում` Փարիզում:
Հյուրերը շփվում էին ոչ պաշտոնական մթնոլորտում, որի ժամանակ նրանց նկարահանում էին «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի ժամանակ: Աղջիկների հավաքույթից հետո Քիմ Քարդաշյանը մոր հետ նստեց իր սև, փայլեցված Rolls Royce-ը և ուղևորվեց խանութներով շրջելու` իր շքեղ հարսանիքի համար ամանեղեն ընտրելու համար: