Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկյան Wake Forest Baptist բժշկական կենտրոնի մասնագետները պարզել են, որ ինտենսիվ կերպով մարմնամարզությամբ զբաղվելուց հետո շատ երեխաներ օգտագործում են ավելի շատ կալորիա: Այս բացահայտումը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ սպորտը նպաստում է երեխաների քաշի ավելացմանը և բնավ չի նիհարեցնում նրանց, ինչպես ընդունված էր կարծել նախկինում:
Բժիշկներն իրենց ենթադրություններում համոզվելու համար փորձ են անցկացրել՝ ուսումնասիրելով բեյսբոլով զբաղվող 8-11 տարեկան մի խումբ երեխաների: Պարզվել է, որ խաղերից հետո նրանք գրեթե միշտ օգտագործում էին մեծ քանակությամբ շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ, պիցցա, չիպսեր և կալորիապես հարուստ այլ ուտեստներ: Արդյունքում այս կենսակերպը հանգեցնում էր քաշի ավելացմանը՝ հաճախ հասցնելով նույնիսկ գիրացման: