BlogNewz.am-ը գրում է.

 

 Եթե կարծում եք, որ միայն սննդի չարաշահումը կամ ժառանգական գործոններն են հանգեցնում քաշի ավելացմանը, չարաչար սխալվում եք։ Կան բազում այլ գործոններ, որոնք պակաս աղետալի ազդեցություն չեն թողնում կառուցվածքի վրա։ 


1. Մենստրուալ ցիկլի տատանումներ


Սա գիրացման ամենաբնական ու ամենատարածված պատճառներից մեկն է։ Ուրախացնողն այն է, որ կիլոգրամների ավելացումը դեպքերի մեծամասնությունում անդառնալի չէ, քանի որ քաշն ավելանում է օրգանիզմում հեղուկի, մի փոքր ճարպի ու հանքային աղերի կուտակման հաշվին։ «Քաշը բնական ճանապարհով ավելանում է ձվազատումից հետո, այսինքն՝ մենստրուալ ցիկլի 13—15 օրից սկսած։ 26—28 օրը այն, որպես կանոն, հասնում է իր գագաթնակետին։ Եթե հղիություն չի գրանցվել, ապա նոր ցիկլի սկսվելուն պես կինը մոտ կես կիլոգրամով կնիհարի»,- բացատրել է բժիշկ-դիետոլոգ Ռիմա Մոյսենկոն։

 

Ի՞նչ անել

Նախ և առաջ պետք է բավականաչափ հեղուկ օգտագործել՝ այտուցներից ու օրգանիզմի ջրազրկումից խուսափելու համարա։ Ցիկլի երկրորդ կեսին ախորժակը կարող է չափից ավելի շատ բացվել։ Մի՛ տրվեք նրա սադրանքներին։ Եթե Դուք քաղցրի պահանջ եք զգում, Ձեր ճաշացանկը համալրեք դանդաղ ածխաջրերով (օրինակ՝ մակարոն)։ Մոյսենկոն նշել է, որ կարելի է «ագրեսիվ» քաղցրավենիքը փոխարինել քաղցրահամ բնական մթերքներով, օրինակ՝ չրով կամ մեղրով։ Ժամը 16:00-ից հետո պետք չէ մրգեր ուտել: Ենթաստամոքսային գեղձի ակտիվությունն այդ ժամանակ իջնում է և չի կարող ադեկվատ արձագանքել արյան մեջ շաքարի մակարդակի արագ բարձրացմանը։ Ավելի լավ է 30 գրամ դառը շոկոլադ ուտել։

 

2. Աղի սննդամթերքի չարաշահում


Մարինացված վարունգների, թթու դրած կաղամբի և ապխտած վոբլայի օգտագործումը նույնպես կարող է ավելորդ կիլոգրամների պատճառ դառնալ հատկապես այն դեպքում, եթե Դուք դրանք օգտագործում եք գիշերային ժամերին։ «Կատարյալ մարմնի դպրոցի» գիտական բաժանմունքի ղեկավար Ելենա Դեգտարը նշել է. «Միայն աղը չի կարող հանգեցնել քաշի ավելացմանը, եթե խոսքը  ճարպային միջնաշերտի մասին է։ Աղը կալորիաներ չի պարունակում, սակայն չափազանց շատ աղ պարունակող մթերքների ընդունումը թույլ չի տալիս, որպեսզի հեղուկը ժամանակին դուրս գա օրգանիզմից, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քաշի ավելացման։ Խնդիրը մասնավորապես սուր է արտահայտվում այն մարդկանց մոտ, ում մոտ ջրաղային հավասարակշռության խանգարումներ կան»։   

 

Շարունակությունը` այստեղ: