Դերասանուհի Մանո Գրիգորյանը  նշել է 30-ամյակը: Նա ESem.am-ին պատմել է աղջիկական ծննդի և ամուսնու՝ դերասան Սարգիս Գրիգորյանի ու փոքրիկների մատուցած անակնկալի մասին: «Մինչ ծնունդս, մտածում էի, որ այս տարի ավելի ծանր ծնունդ կունենամ, քանի որ 30 տարեկան եմ դառնում. մտածում էի հարազատների, ընկերների հետ կհավաքվենք, «այսօր քո տոնն է» հայկական մոտիվներով ծնունդ կունենամ, սակայն միանգամայն այլ բան ստացվեց ,-պատմեց դերասանուհին՝ նշելով, որ շատ թեթև ու ուրախ օր է անցկացրել,- միայն աղջիկներով հավաքվեցինք երևանյան փաբերից մեկում: Շատ լավ ուրախացանք, պարեցինք ու լիցքաթափվեցինք»:

 

 

Մանոյի փոխանցմամբ՝ շատ լավ ու տարբերվող օր է ունեցել. հավաքվածները հոբելյարի մասին կարծիքներ են ասել, թվարկել նրա լավ ու վատ կողմերը, այնուհետև մի լավ ուրախացել են:

 

 

 

 

Ի դեպ, ծննդյան օրը Մանոն ազատված է եղել փոքրիկների խնամակալությունից. այդ պարտականությունն իր վրա վերցրել էր  Սարգիսը: «Սարգսի ամենամեծ նվերը եղավ այն, որ նա առաջարկեց ամբողջ օրը փոքրիկների հետ անցկացնել, որպեսզի ես կարողանամ լիարժեք ուրախանալ»,- ասաց  դերասանուհին: Սակայն, Սարգսի նվերը միայն սա չի եղել. մինչ կնոջ ծնունդը, նա փոքրիկների հետ անակնկալ է պատրաստել: «Մինչ կեսգիշեր՝ ժամը 20:00-ի կողմերը մեծ աղջիկս եկավ ու ասաց՝ մամ, քո համար սա ենք արել, նա ենք արել, սպասում ենք մի քանի ժամ անցնի, ծնունդդ գա ու շնորհավորենք: Էվան նախապես բացեց բոլոր գաղտնիքները, իսկ արդեն կեսգշերին մոտ՝ նրանք ցույց տվեցին իրենց պատրաստած անակնկալը: Սարգիսը մեծ սիրտ էր գնել, որին երեքով դիպչեցին, այն կարմրեց ու սկսեց բաբախել. դրանով նրանք իրենց սերն արտահայտեցին ու շնորհավորեցին ինձ»,- նշեց հոբելյարը, ով մինչ այդ ամուսնուց ավտոմեքենա էր նվեր ստացել:

 

 

 

 

Մանոյի փոխանցմամբ՝ արդեն կեսգշերին Սարգսի հետ նշել են իր ծնունդը, ռոմանտիկ երեկո են ունեցել, որի ընթացքում հիշել են իրենց համատեղ կյանքի հինգ տարիները:

 

 

ESem.am-ը շնորհավորում է դերասանուհուն և մաղթում բազում երջանիկ ակնթարթներ: