Esem.am-ը գրում է.
Օրերս հաղորդավար, լրագրող, պրոդյուսեր Արա Ղազարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է, որ «Նոր Ալիք» հեռուստաընկերությունը և «DIMM Media Group» ընկերությունը Լոս Անջելեսում սկսել են բազմասերիանոց նոր հեռուստաֆիլմի նկարահանումները:
Հեռուստանովելի սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է: Ֆիլմում հանդես կգան դերասաններ` Ալեքսանդր Խաչատրյանը, Ալլա Թումանյանը, Լևոն Շարաֆյանը, Ալիս Կապլանջյանը, Շահեն Բադալյանը, Դավիթ Սեխպեյանը, Նարեկ Ներսիսյանը, Արթուր Դարբինյանը, Գայանե Մարտիրոսյանը, Սոնա Կարամյանը (Սիանա Քեյ), Սուսաննա Նիդելյանը, Մեգգի Գրիգորյանը:
«Կտակով Թագուհին» անունն ունեցող հեռուստասերիալը բացղկացած 26 մասից: Դիանայի փոխանցմամբ` նախագծի աշխատանքներն արդեն համակարգված են: Սցենարիստը ԱՄՆ չի մեկնելու կազմակաերպչական աշխատանքները համակարգելու համար, ամեն բան արվել է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: «Ամեն բան անում ենք Արայի հետ, ով նախագծի պրոդյուսերն է: Սկայպը շատ մեծ հնարավորություն է տալիս»,- ESem.am-ին ասաց Դիանան` հավելելով, որ պարբերաբար կապի մեջ է այնտեղի խմբի հետ և վստահում է նրանց: «Արդյունքը կերեևա, երբ ամեն բան պատրաստ լինի: Այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ արդյունքը դեռ չկա, սակայն շատ մեծ վստահությամբ եմ լցված, քանի որ այն դերասաններն են, որոնց հետ հիմնականում աշխատել եմ, նրանք գիտեն իմ ոճը: Բացի այդ, Արան շատ աշխատասեր և բծախնդիր է, ինչը խթանեց, որ աշխատեմ նրա հետ»,- ասաց սցենարիստը:
Դիանան տեղեկացրեց, որ հեռուստանովելը ցուցադրվելու է նաև Հայաստանում: «Լավ, պրոֆեսիոնալ դերասանական անձնակազմ է հավաքվել, բավականին հետաքրքիր է լինելու,- կարծում է Դիանան, ով նշեց, որ սցենարի առաջին կեսն արդեն գրված է, մյուս մասը պատրաստ կլինի շուտով: -Շատ երկար չի լինելու, գեղարվեստական մոտիվներով 24 մասանոց հեռուստաֆիլմ է»:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը