Թաիլանդը գլխավորել Է Հարավարևելյան Ասիայի առավել «խմող» երկրների ցուցակը: Այդ մասին ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում, որը կազմվել Է ըստ անցյալ տարվա արդյունքների:
Ալկոհոլի օգտագործումը փոքր-ինչ պակաս Է Լաոսում և Ֆիլիպիններում, որոնք այդ ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը:
Հետազոտության տվյալների համաձայն՝ Թաիլանդի միջին վիճակագրական բնակիչը տարվա ընթացքում սպառում Է 7,08 լիտր սպիրտ: Այդ թիվը մոտավորապես համապատասխանում Է 226 շիշ գարեջրին կամ 26 շիշ թունդ ալկոհոլային խմիչքին: Չնայած Հարավարևելյան Ասիայի ամենաշատ «խմող» երկրի կարգավիճակին, Թաիլանդում գոյություն ունեն ալկոհոլի վաճառքի խիստ սահմանափակումներ: Խանութներում այն չի կարելի գնել տեղական ժամանակով ժամը 14:00-ից մինչեւ 17:00-ն, ինչպես նաեւ կեսգիշերից մինչև առավոտյան ժամը հինգը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ անցյալ տարի տարածաշրջանում ամենաքիչ «խմող» երկրները դարձել են Մյանման և Ինդոնեզիան, որտեղ ալկոհոլի գործածության ցուցանիշը մեկ մարդու հաշվով կազմել Է կես լիտրից փոքր-ինչ ավելի: