Գերմանիան և Ավստրիան գլխավորել են Եվրոպայի ֆինանսապես ամենաբարեկեցիկ երկրների վարկանիշը: Այդ մասին գրել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Շվեդիայի Intrum AB ընկերության հետազոտությունը: Փորձագետների կազմած վարկանիշի վերջին տեղերն զբաղեցրել են Հունաստանը և Լիտվան:
Երկրները գնահատվել են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են հաշիվները ժամանակին վճարելու կարողությունը, վարկերի գծով պարտքերի բացակայությունը, խնայողությունների առկայությունը, ֆինանսական գրագիտության մակարդակը: Մասնագետները պազել են, որ Գերմանիան և Դանիան առաջատարներն են հաշիվները ժամանակին փակելու բնակչության կարողության առումով: Հունգարիայի, Չեխիայի և Էստոնիայի բնակիչներն ամենաքիչ պարտքերն ունեն վարկերի գծով, իսկ Շվեդիայի և Շվեյցարիայի քաղաքացիներն ամսական կարող են ավելի շատ տնտեսել, քան Եվրոպայի մյուս բնակիչները:
Փորձագետները նաև պարզել են, որ ֆինանսապես ամենագրագետը Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի բնակչությունն Է: