Forbes-ը 2015 թվականի արդյունքների հիման վրա հրապարակել է առավել շահութաբեր հոլիվուդյան դերասանների ցուցակը: Վարկանիշը գլխավորել է Քրիս Էվանսը, որն իր վրա ծախսված յուրաքանչյուր դոլարի դիմաց կինոստուդիաներին բերել է 181,8 դոլար՝ հիմնականում «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջան» և «Առաջին վրիժառուն. ուրիշ պատերազմ» ֆիլմերի շնորհիվ:
Նրան հաջորդում է Միլա Կունիսը («Յուպիտերի ծագումը», «Օզ. Մեծ ու Սարսափելի»), որն իրեն վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց կինոընկերություններին վերադարձնելով 87,3 դոլար: Երրորդ տեղում Սքառլեթ Յոհանսոնն է («Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջան», «Լյուսի»). նա իր հոնորարները բազմապատկել է 85 անգամ:
Վարկանիշում տեղ են գտել նաեւ Գվինեթ Փելթրոուն (1 դոլարի դիմաց՝ 82,9 դոլար), Էմմա Սթոունը (1 դոլարի դիմաց՝ 54), Քրիս Հեմսվորթը (1 դոլարի դիմաց՝ 42,1), Վին Դիզելը (1 դոլարի դիմաց՝ 40,3), Ջենիֆեր Լոուրենսը (1 դոլարի դիմաց՝ 39,1), Մարկ Ուոլբերգը (1 դոլարի դիմաց՝ 39,1) և Դուեյն «Ապառաժ» Ջոնսոնը (1 դոլարի դիմաց՝ 28,1):
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել վերջին երեք ֆիլմերի դրամական մուտքերը, որոնցում նկարահանվել են դերասանները, և հոնորարները, որոնք նրանց վճարվել են դրանց դիմաց: Անիմացիոն ժապավենները կամ կինոնկարները, որտեղ նրանք Էպիզոդիկ դերեր են կատարել, հաշվի չեն առնվել:
2015 թվականի օգոստոսին Forbes-ը հրապարակել Էր աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհու և դերասանի անունները: Վարկանիշերը գլխավորել Էին Ջենիֆեր Լոուրենսը և Ռոբերտ Դաունի կրտսերը:
Դուեյն Ջոնսոն
Մարկ Ուոլբերգ
Ջենիֆեր Լոուրենս
Վին Դիզել
Քրիս Հեմսվորթ
Էմմա Սթոուն
Գվինեթ Փելթրոու
Սկարլեթ Յոհանսոն