Քայլի Ջեները գլխավորել է 2020թ․ ամենաերիտասարդ միլիարդատերերի ցուցակը ըստ Forbes-ի։
Ամերիկյան աստղը 21 տարեկանում ինքնուրույն կարողացել է աշխատել 1 մլրդ դոլար։ Քայլիին այդպիսի եկամուտ է բերել Kylie Cosmetics կազմակերպությունը, որի հիմնադիրն է հանդիսանում ինքը՝ Ջեները։
2019 թվականին աղջիկը վաճառել է ակտիվների մի մասը 600 մլնդ դոլարով, սակայն պահպանել է բիզնեսի 49%-ը։
Նշվում է, որ Kylie Cosmetics-ը հանրահայտություն է ձեռք բերել, որովհետև աստղը և իր մայրը՝ Քրիս Ջեները իրենք են զբաղվել ընկերության ապրանքների գովազդով։