Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն գլխավորել Է ամենահաջողակ հռչակավոր անձանց ցուցակը, որը պատրաստել Է Forbes հանդեսը:
Ընթացիկ տարում երգչուհին 95 համերգ Է տվել, որոնցից յուրքանչյուրի համար նա միջին հաշվով ստացել Է երկուսուկես միլիոն դոլար: Բացի այդ, նա թողարկել Է ալբոմ, որը մեծ տպաքանակով վաճառվել Է գործնականում առանց գովազդի, ինչպես նաեւ "Drunk in Love" սինգլը, որը դարձել Է պլատինե:
Վարկանիշի երկրորդ տեղում բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն Է, իսկ երրորդ տեղն զբաղեցրել Է ռեփեր Դոկտոր Դրեն:
Forbes հանդեսը ամենահաջողակ հռչակավոր անձանց ցուցակները հրապարակում Է ամեն տարի: 2013 թվականին այն գլխավորել Է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, որն այս տարի զբաղեցրել Է չորրորդ տեղը: