Մի՞թե միլիոնավորների երկրպագության առարկա աստղերը կարծում են, թե բնությունն իրենց ինչ-որ բանից զրկել է: Գեղեցիկ, հաջողակ, հայտնի...կարող է թվալ, որ այլևս ցանկանալու բան չկա: Պարզվում է` նույնիսկ ամենահաջողակ «ամսագրերի շապիկների վրայի» աղջիկները դժգոհ են իրենց արտաքին տեսքից: Քրիսթեն Ստյուարտն ամաչում է իր ականջների, Ումա Թուրմանը և Քլաուդիա Շիֆերը տառապում են իրենց բարձր հասակի պատճառով, իսկ Փերիս Հիլթոնը չի կարողանում համակերպվել իր ոտքերի մեծ չափերի հետ: Այս հարցում նրանցից ետ չեն մնում նաև ուժեղ սեռի ներկայացուցիչ աստղերը. նրանց նույնպես շատ բան դուր չի գալիս իրենց արտաքինում: Ձեզ ենք ներկայացնում նրանցից առավել հայտնիների բարդույթները:
Գվինեթ Փելթրոու
Գեղեցկուհի և խելացի Գվինեթ Փելթրոուն ընդօրինակման իսկական առարկա է: Հաջողակ դերասանուհի, մոդել, առողջ կենսակերպի կողմնակից...ո՞վ կարող էր մտածել, որ բարեկազմ մնալ աստղին ստիպում են ավելորդ քաշի խնդրի հետ կապված բարդույթները: Երկրորդ հղիությունից հետո Փելթրոուն բավականաչափ գիրացավ և երկար ժամանակ մարմնի նախկին կառուցվածքին վերադառնալու անհաջող փորձեր էր անում: Այդ ժամանակ դերասանուհին իսկական սթրես էր տանում, քանի որ հենց նրա անթերի մարմինն էր ժամանակին գերել Քրիս Մարտինին "Coldplay" խմբից: Զգուշանալով ամուսնուն հիասթափեցնելուց` աստղը խուսափում էր մերձեցումից, որի պատճառով քիչ էր մնում ամուսնալուծվեին, սակայն ֆիզիկական կանոնավոր ծանրաբեռնվածությունը և դետոքսը օգնեցին Գվինեթ Փելթրոուին կրկին երջանիկ լինել: Ինչպես հայտնի ասացվածքն է ասում` չկա չարիք առանց բարիքի. նախկին բարդույթը դերասանուհուն ոգեշնչել է և մղել առողջ սննդի մասին խոհարարական գրքեր գրելու:
Սքարլեթ Յոհանսոն
Սքարլեթ Յոհանսոնը մոլորակի ամենացանկալի կանանցից է` շեկ մազեր, սեքսուալություն, հյութեղ շուրթեր և մեծ կուրծք. սրանք այն բոլոր ցանկալի որակներն են, որոնք խելքահան կարող են անել յուրաքանչյուր տղամարդու: Դերասանուհին, սակայն, դրանում համոզված չէ. նա դժգոհ է իր դեմքի օվալաձև լինելուց և ոտքերի երկարությունից` համարելով իրեն ամրակազմ:
Քեյթ Մոս
Մոդելային կարիերայի սկզբում Քեյթ Մոսը շատ էր տառապում փոքր կրծքերի պատճառով. 90-ականների մնացած մոդելների ֆոնին երիտասարդ մանեքենուհին շատ վտիտ տեսք ուներ: Ինչ-որ մի պահ եղավ, երբ Քեյթը նույնիսկ որեշեց դիմել պլաստիկ վիրահատության: Արդյունքում Մոսի կերպարը բնորոշում են չափազանց նիհարությունը, հոգնած տեսքը, գզգզված մազերը, որոնք փոխեցին ներաձևության աշխարհը և ծնունդ տվեցին նոր թրենդի` «կոկաինե շքեղություն» անվանումով: Այսօր սուպերմոդելը չի տառապում կազմվածքի հետ կապված բարդույթներից, իսկ երբ հասավ 40-ի սահմանագծին, նրա բարեմասնությունները դարձան ավելի փափուկ և կանացի, ինչպես նա երազում էր երիտասարդ ժամանակ:
Քեյթ Մոս
Վիկտորիա Բեքհեմ
Ոճի չափանիշ, մոդել, դիզայներ և չորս երեխայի մայր Վիկտորիա Բեքհեմը բազմաթիվ կանանց համար ընդօրինակման առարկա և ոգեշնչման աղբյուր է, սակայն իրեն գեղեցկությանն առնչվող հարցերում չի համարում կատարելություն: Երիտասարդ տարիներին նա այնքան մոլեգին կերպով էր պայքարում իր ավելորդ քաշի դեմ, որ արդյուքնում սկսեց անհարմար զգալ իր նիհարությունից: Վիկտորիայի երկրորդ բարդույթը կապված է ատամների հետ. դրանք իրեն ծուռ են թվում: Այդ իսկ պատճառով դիզայները լուսանկարներում երբեք չի ժպտում:
Վիկտորիա Բեքհեմ
Քրիսթեն Ստյուարտ
«Մթնշաղ» սագայի մեծ էկրաններ բարձրանալուց հետո գլխավոր դերակատարուհի Քրիսթեն Ստյուարտը դարձավ դեռահասների նոր կուռքը. աղջիկները ձգտում էին ամեն ինչում նրան նմանվել: Հանկարծահաս հռչակը, սակայն, Ստյուարտին չազատեց իր ականջների չափերի հետ կաված բարդույթից: Կյանքում և կադրում դերասանուհին նախընտրում է իր մեծ ականջները թաքցնել արձակ մազերի տակ:
Քրիսթեն Ստյուարտ
Բեյոնսե
Բեյոնսեի կանացի բարեմասնություններին շատ կանայք են նախանձում: Փոփ դիվան, սակայն, կարծում է, որ երկար տարիներ պարերով զբաղվելու պատճառով նրա ոտքերը շատ զանգվածեղ տեսք ունեն:
Բեյոնսե
ՈՒՄԱ ԹՈՒՐՄԱՆ ԵՒ ԿԼԱՈՒԴԻԱ ՇԻՖԵր
Դերասանուհի Ումա Թուրմանը և սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը անհարմարավետություն են զգում իրենց բարձր հասակի պատճառով: Երկու աստղերին էլ նյարդայնացնում էին դպրոցական տարիներին: Տղամարդկանց հետ շփումներում ծագած խնդիրներից էլ չենք խոսում:
Փերիս Հիլթոն
It աղջիկ և բարձրաշխարհիկ երեկոների մշտական հյուր Փերիս Հիլթոնը չի կարողանում համակերպվել իր ոտքերի չափերի հետ. մոդելային` 173 սմ հասակ ունենալով` նա հագնում է 44 համարի կոշիկներ:
Փերիս Հիլթոն
Թոմ Քրուզ
Միլիոնավոր երկրպագուների բանակները չկարողացան վերացնել Թոմ Քրուզի` ցածր հասակի հետ կապված բարդույթը(170 սմ): Դերասանը գնում է ամեն քայլի, որպեսզի դա տեսանելի չլինի հասարակության համար. գնում է հաստ ներբաններով կոշիկ և համոզում խաղընկերներին` Նիկոլ Քիդմանին, Պենելոպե Քրուզին, Քեթի Հոլմսին իր կողքին գտնվելիս չկրել բարձրակրունկ կոշիկներ:
Թոմ Քրուզ
Ջուդ Լոու
Ջուդ Լոուի համար անհարմար կլիներ թերություններից բողոքելը: Այնուամենայնիվ, ինչպես խոստովանում է դերասանը, իդեալական արտաքինը միշտ չէ, որ իր օգտին է ծառայել: Նախքան տղամարդկային գեղեցկության օրինակ դառնալը` Ջուդը հաճախակի է մեղադրվել համասեռամոլության մեջ: Նուրբ դիմագծերը կինոպրոդյուսերներին թույլ չէին տալիս դերասանին լուրջ ընդունել, որը զգալիորեն սահմանափակում էր նրան դերերի ընտրության հարցում:
Ջուդ Լոու
Դեվիդ Բեքհեմ
Տղամարդու ոճի չափանիշ և աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանցից մեկը` Դեվիդ Բեքհեմը, անհարմար է զգում իր ձայնի երանգից: Ժամանակին Բեքհեմի առաջին ժամադրությունն իր ապագա կնոջ` Վիկտորիայի հետ, տեղի ունեցավ միայն երրորդ փորձից հետո. ֆուտբոլիստն այնպես էր վախենում հիասթափեցնել սիրած աղջկան ճղճղան ձայնով, որ չէր համարձակվում խոսել նրա հետ: