Գեղեցկության չափանիշները մեր ժամանակներում կարծես թե փոքր-քիչ փոփոխության են ենթարկվել: Բնական գեղեցկության փոխարեն շատ աղջիկներ նախըտրում են արհեստական միջամտությունները, իհարկե եթե բնությունը քեզ պարգևել է տգեղ քիթ, պետք է միջամտել, բայց ոչ անցնել չափը: Մի բան էլ է ակնհայտ. շատերն այսօր պլաստիկ և էսթետիկ միջամտությունների դիմում են նաև նորաձևությունից ելնելով, էլ ո՞նց կլիներ, եթե ընկերուհիդ ունի բոտեքս արած շրթունքներ, դու պետք է հետ չմնաս նրանից: Հայկական շոու բիզնեսից շատերին էլ այս տենդենցը վարակեց, բայց ոմանց մոտ այս հիվանդությունը դարձավ անբուժելի: 

Եվա Ռիվաս

Առաջին հորիզոնականում է Դոնի Ռոստովից Հայաստան ժամանած բարձրահասակ երգչուհի Եվա Ռիվասը: Եթե անգամ ոչինչ չեք հասկանում պլաստիկ վիրաբուժությունից, ապա նրա դեպքում կնկատեք, որ ձգված են այտոսկրերը, մեծացված են շրթունքները: Եվան, մեղմ ասած, մի քիչ չափն անցել է դեմքի ձևափոխման հարցում, այնքան, որ փոքրացել են աչքերը: Նա, սակայն, միայն դեմքով չի բավարարվել, նայելով Եվայի երիտասարդ տարիների լուսանկարներին՝ պարզ երևում է, որ մեծացրել է նաև կուրծքը: Չգիտեմ՝ կհամաձայնեք, թե՝ ոչ, բայց Եվան ժամանակին ավելի գեղեցիկ էր, քան հիմա: 

Նանա

Երկրորդ հորիզոնականը բաժին է ընկնում «ռաբիսի թագուհի» Նանային։ Ռաբիս են ոչ միայն նրա երգերը, այլև այն ամենը, ինչ նա անում է իր արտաքինի հետ: Երգչուհին ունի հոնքերի անբնական տատուաժ, բոտեքս արված շրթունքներ, որոնց հարցում չափն անցել է, նա նաև բարձրացրել է այտոսկերը, և դեռ հարց է, թե ինչ միջամտությունների է պատրաստվում դիմել: 

Մայա Պողոսյան

Երրորդ հորիզոնականում իր տեղն է զբաղեցնում Մայա Պողոսյանը, նա ևս որոշել է հետ չմնալ մյուսներից: Բարբի տիկնիկ հիշեցնող Մայան, որոշելով կատարելագործվել, փոխել է շրթունքների ձևը, այտոսկրեր ավելացրել, և ահա թե ինչ տեսք ունի նա հիմա:

Արևիկ Ալավերդյան

Չորրորդ հորիզոնականում է երգչուհի Արևիկ Ալավերդյանը, ով բավականին շատ փոփոխությունների է ենթարկել իր արտաքինը: Նախ՝ հոնքերը տատուաժ են արված, վիրահատել և ավելի փորացրել է քիթը, չի մոռացել շրթունքների մասին: Նորաձևության քաղաքում ապրող երգչուհին որոշել է էլ ավելի նորաձև լինել: 

Լիլու

Հինգերորդ հորիզոնականը երգչուհի Լիլուինն է, նա, ունենալով աչքի ընկնող բարեմասնություններ, որոշել է դրանք ավելի ընդգծել: Երգչուհին փոխել է քթի կառուցվածքը և հոնքերի ձևը:

Նազենի Հովհաննիսյան

Հայերի համար գեղեցկության չափանիշ համարվող Նազենի Հովհաննիսյանն էլ անմանս չի մնացել էսթետիկ միջամտություններից: Դերասանուհին ավելի է մեծացրել շրթունքները: Մեր ցուցակում նա վեցերորդ հորիզոնականում է: 

Հռիփսիմե Հակոբյան

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: Նրա արտաքինի փոփոխություններն առավել ակնհայտ են: Պլաստիկ վիրահատության միջոցով նա ձևափոխել է քիթը, ավելի հաստացրել շրթունքները և փոխել հոնքների ձևը (տատուաժ): Հռիփսիմեի դիմագծերն էլ ավելի են կոպտացել:

Յանա Դանիելյան

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանին տեղ ենք հատկացնում ութերորդ հորիզոնականում։ Լայն բացված ճակատ, վիրահատված քիթ, հաստացրած շրթունքներ և հոնքերի տատուաժ. հաղորդավարուհու արտաքինի փոփոխությունները չափազանց շատ են: 

Աստղիկ Սաֆարյան

Իններորդ հորիզոնականը զբաղեցնում է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով մեծացրել է շրթունքները՝ դրանով լիովին փոխելով իր տեսքը։ Մյուս հորիզոնականներում գտնվող հայտնիներից առավել շատ կսպասեինք նման փոփոխությունը, բայց Աստղիկից այնքան էլ չէ: 

Սիրուշո

Այս երգչուհու վիրահատությունների մասին ոչ ոք չի խոսում երևի միայն այն պատճառով, որ դրանք ակնհայտ չեն: Սիրուշոն փոխել է շրթունքների ձևը, համենայնդպես դա նկատելի է: Նրան հատկացնում ենք վերջին՝ տասներորդ հորիզոնականը, քանի որ նույնիսկ նման փոփոխությունից հետո նա բնական տեսք ունի: