Դերասանուհու Մարիամ Սարյանին ESem.am-ն անդրադառնալու առիթներ ունեցել է: Դերասանուհու մոտ այժմ ստեղծագործական դադար է: Նրա խոսքով՝ այս փուլում ոչինչ չի ցանկանում անել, որովհետև ամեն ինչից հիասթափված է: «Մի տեսակ չեմ գտնում իմ տեղն ու անելիքը»,-զրույցի սկզբում նշեց դերասանուհին:
Մարիամից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ այլևս չի նկարահանվում սերիալներում: «Այժմ էլ առաջարկներ կան, սակայն այլևս ցանկություն չունեմ սերիալներում նկարահանվելու: Դա անցած էտապ եմ համարում. այն ինձ տալու ոչինչ չունի,- նշեց դերասանուհին՝ հավելելով, որ այժմ մտածում է երկրից գնալու մասին,-Պատճառներից մեկը դրսում աշխատելու առաջարկն ու այստեղ լուրջ առաջարկներ չունենալն է»:
Մարիամի փոխանցմամբ՝ ինքն ու ամուսինը հավանաբար կգնան Փարիզ, ինչը պայմանվորված է ամուսնու աշխատանքով: «Գնալու դեպքում մտածում եմ այնտեղ ևս ուսում ստանալու մասին, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է արվեստագետի ու դերասանի համար: Թեև մեր երկրում կարծում են, որ մասնագիտական կրթությունն այնքան էլ կարևոր չէ,- ESem.am-ին ասաց Մարիամը և հավելեց,- երկու երիտասարդ արվեստագետ ու Հայաստան. այդ ամենն անհամատեղելի են: Այժմ քննարկում ենք առաջարկները, սակայն եթե երկրից գնանք, կմնանք Հայաստանի քաղաքացի. ընթացքում կգնանք-կգանք»:
Շարունակությունը` այստեղ: